Ջեյմի Վարդին յուրօրինակ նվաճման է հասել
«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին, բացի այն, որ այս մրցաշրջանում զարմացնում է իր խաղով և պարբերաբար հաջողությունների է հասնում, աչքի է ընկել նաև յուրօրինակ նվաճմամբ:
Անգլիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակում «Արսենալի» դեմ կայացած խաղում Վարդին վաստակել և իրացրել է 11-մետրանոց հարված:
ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում Վարդին վաստակել է 6 11-մետրանոց հարված: Պրեմիերայում ոչ մի այլ ակումբ չի վաստակել այդքան 11-մետրանոցներ:
Այս անգամ, սակայն, Վարդիի իրացրած հարվածը չօգնեց թիմին հաղթանակ տանել առաջատարներից մյուսի ՝ «Արսենալի» հետ խաղում: «Զինագործները» հաղթեցին 2:1 հաշվով:
Սիրարփի Աղաբաբյան