Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհին բեռնատարը շրջվել է. կա տուժած
Փետրվարի 13-ին, ժամը 21.38-ին ահազանգ է ստացվել, որ Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Քարվաճառ հատվածի 43-րդ կմ-ում «Avia» մակնիշի 34RC721 պ/հ (վարորդ Է. Գ., ծնվ. 1984 թ) բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վարդենիս քաղաքի ԲԿ, որտսեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել բեռնատարը և փակել գազի բալոնի փականը: