Իրանը պաշտոնապես հրաժարվում է նավթը վաճառել դոլարով
Իրանը մտադիր է բիզնես վարել եվրոյով, յուանով ու մյուս «ուժեղ» արտարժույթներով կատարած հաշվարկներով, այլ ոչ թե դոլարով: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Իրանի նավթի փոխնախարարի պաշտոնակատար Մասուդ Հաշեմիան Էսֆահանին:
«Քանի որ կան որոշ սահմանափակումներ մեզ վրա միջուկային ծրագրի կարգավորման գործողությունների համընդգրկուն պլանի պատճառով, մենք չեն ցանկանում կախվածության մեջ գտնվել դոլարից ու աշխարհում դոլարի շրջանառությունից»,- ասել է նա՝ պատասխանելով նավթի արտահանումից գոյացած շահույթը դոլարով ստանալու մասին հարցին:
Նա հավելել է, որ «մեր բիզնեսը վարելու ենք եվրոյով, յուանով ու որոշ ուժեղ արժույթներով»,- ասել է նա:
Ավելի վաղ այս մասին տեղեկացրել էր Reuters-ը՝ հղում կատարելով Իրանի ազգային նավթային ընկերությունում իր աղբյուրին: