Իրանը հրաժարվել է նավթը վաճառել դոլարով. Reuters
Իրանը մտադրություն է հայտնել հրաժարվել մատակարարված նավթի դիմաց վճարը ստանալ դոլարով, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Իրանի ազգային նավթային ընկերությունում իր աղբյուրին:
Դա կապված է Իրանի ցանկության հետ՝ դուրս գալ ամերիկյան արժույթի ազդեցությունից: Գործակալության հաղորդմամբ՝ Թեհրանը մտադիր է արտահանված նավթի դիմաց հաշիվ ներկայացնել եվրոյով:
Հաղորդվում է, որ խոսքը ֆրանսիական Total ընկերության, իսպանական Cepsa կորպորացիայի ու «Լուկօյլի» թրեյդինգային ստորաբաժանման՝ Litasco-ի մասին է:
«Մեր փաստաթղթերում մենք կետ կներառենք այն մասին, որ մեր նավթի գնորդը պետք է վճարում կատարի եվրոյով՝ հաշվի առնելով հումքի մատակարարման պահին դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը»,- գրում է Reuters-ը:
Բացի այդ՝ հոդվածում նշվում է, որ Իրանի իշխանությունները մտադիր են վերադարձնել ֆինանսական ակտիվները, որոնք սառեցվել էին պատժամիջոցների պատճառով և որոնց արժեքն ամերիկյան դոլարով կազմում է 100 մլրդ դոլար: