Կընդունի՞ «Ժառանգությունը» Հրանտ Բագրատյանի՝ կոալիցիա կազմելու հրավերը
Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը կոալիցիա կազմելու հրավեր արեց ընդդիմադիր ուժերին: «Ես բոլոր ուժերին հրավիրել եմ, հիմա էլ եմ հրավիրում՝ «Ազատ դեմոկրատներ», ՀԱԿ, «Ժառանգություն», «Նոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», ՀՀՇ… Եթե մեկին մոռացել եմ՝ հազար ներողություն»,- հայտարարել էր պատգամավորը:
Այսօրվա ասուլիսի ժամանակ 168.am-ը «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց՝ արդյոք կընդունե՞ն իրենք Հ. Բագրատյանի հրավերը:
Ի պատասխան՝ Զ. Փոստանջյանն ասաց. «Պարոն Բագրատյանի հրավերը պետք է քննարկի «Ժառանգություն» կուսակցությունը, ոչ թե ես անձամբ պետք է դրա պատասխանը ձեզ տամ, եթե կքննարկի, կունենաք նաև այդ քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն»: