Թուրքիան սկսել է փախստականների ճամբարների կառուցումը Սիրիայի տարածքում
Թուրք շինարարները սկսել են Սիրիայում ճամբարներ կառուցել հազարավոր փախստականների համար, որոնք ձգտում են հայտնվել Թուրքիայում: Այդկերպ թուրքական իշխանությունները փորձում են կասեցնել դեպի իրենց երկիր եկող փախստականների հոսքը, հայտնում է BBC-ն:
Անցած շաբաթ Հալեպից, որտեղ Սիրիայի կառավարական զորքերն սկսել են լայնամասշտաբ հարձակումներ, շուրջ 35 հազար փախստական է փորձել անցնել Թուրքիայի տարածք սահմանային Քիլիս անցակետից, սակայն Թուրքիան փակել է սահմանը փախստականների առաջ՝ անտեսելով ԵՄ-ի կոչերը, որը պահանջել էր սահմանը բացել մարդկանց առաջ:
Թուրքիայում արդեն ապաստան է գտել ավելի քան 2,5 մլն սիրիացի: