Բաժիններ՝

Թբիլիսիի օդանավակայանը մարտից մասնակի չեղյալ կհայտարարի ցերեկային թռիչքները

Այս տարվա մարտի 1-27-ը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում սահմանափակումներ կգործեն ցերեկային թռիչքների իրականացման վրա, Sputnik-ին հայտնել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանի աշխատակիցներից մեկը:
Ցերեկային չվերթերի չեղյալ հայտարարումը կապված է թռիչքուղու վերանորոգման աշխատանքների հետ:

«Ցերեկային չվերթերը չեղյալ կհայտարարվեն, սակայն դա չի նշանակի, թե ամբողջությամբ: Ես նկատի ունեմ, որ հնարավոր է, որ չվերթեր իրականացվեն, օրինակ՝ միայն առավոտյան ժ. 08.00-ից մինչև 15.00-ն»,- ասել է Sputnik-ի զրուցակիցը:

Թռիչքուղու վերանորոգման աշխատանքները անցկացվելու են փուլ առ փուլ, ինչի հետևանքով ցերեկային չվերթերը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում չեղյալ կհայտարարվեն նաև ապրիլ-մայիս ամիսներին:
«Յուրաքանչյուր ամիս, կապված վերանորոգման աշխատանքների հետ, թռիչքի սահմանափակումներ են գործելու»,- ասել է նա:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանի վերանորոգման աշխատանքների վրա նախատեսվում է ծախսել մոտ 30 միլիոն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս