Կարմիր խաչը փակել է իր ներկայացուցչությունը Գազայի հատվածում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ժամանակավորապես փակել է իր գրասենյակը Գազայի հատվածում տեղացիների կողմից շենքը գրոհելու շարունակական փորձերի հետևանքով, հայտնում է Daily Mail-ը:
Կազմակերպության մամուլի քարտուղար Սուխեյր Զակուտը պատմել է, որ ներկայացուցչությունը կգործի հեռվից, քանի դեռ Գազայի տեղի իշխանությունները գրասենյակի շենքի ու աշխատակիցների անվտանգության երաշխիքներ չեն տրամադրել:
Հաղորդվում է, որ տասնյակ տեղացիներ բազմիցս փորձել են ուժով ներաթափանցել Կարմիր խաչի շենք՝ պահանջելով օգնել Իսրայելի ոստիկանության կողմից ձերբակալված պաղեստինցիներին:
Վերջին անգամ ցուցարարները կոտրել էին գրասենյակի պաուհաններն ու կոտրել ցանկապատը: