Էլիզաբեթ 2-րդի հոբելյանը կնշանավորվի նրա զգեստների բացառիկ ցուցադրությամբ
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի հոբելյանը կնշանավորվի նրա զգեստների ցուցադրությամբ, հայտնում է BBC-ն: Առաջին ցուցադրությունը հնարավոր կլինի տեսնել Էդինբուրգի Հոլիրուդ պալատում (Holyroodhouse): Նշվում է, որ սա երբևէ Շոտլանդիայում կազմակերպված ամենամեծ ցուցադրությունն է լինելու:
Ցուցադրությունը կբացվի ապրիլի 21-ին՝ փաստացի միապետի ծննդյան օրը (պաշտոնապես թագուհու ծննդյան օրը տոնվում է հունիսին):
Այցելուները կծանոթանան նրա կյանքի մանրամասներին ու կհիանան թագուհու առօրյա ու երեկոյան զգեստներով:
Էդինբուրգի ցուցադրությունն այն երեք ցուցադրություններից է, որ նվիրված է Էլիզաբեթ 2-րդի ոճին ու կազմակերպվելու է 2016-ին: Բոլոր երեք ցուցադրությունները տեղի կունենան թագուհու պաշտոնական նստավայրերում: Հուլիսի 23-ին կբացվի ցուցադրություն Բուքինգհեմյան պալատում, սեպտեմբերի 17-ին՝ Վինձորում:
Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ցուցադրել 150 զգեստ: