Բաժիններ՝

Իտալացի դերասանը մահացել է ներկայացման մեջ կախաղանի տեսարանում խաղալիս

Անցած շաբաթ օրը իտալացի 27-ամյա դերասան Ռաֆայել Շումախերը կոմայի մեջ է ընկել ներկայացման ժամանակ, որի ընթացքում հերոսը ինքնասպանություն է գործում: Այսօր բժիշկներն արձանագրել են նրա գլխուղեղի մահը:

Դերասանը կոմայի մեջ է ընկել բեմի վրա անհաջող տրյուկի կատարման ժամանակ, հայտնում է BBC-ն: Ինտերակտիվ ներկայացումն անցկացվել է Mirages թատրոնում: Տղան կարդացել է Ֆրանկ Վեդեկինդի «Գարնան արթնացումը» մենախոսությունը, սրահում ներկա է եղել ընդամենը 1 հանդիսական:

Ներկայացումն ավարտվել է նրանով, որ հերոսը որոշում է կախվել ու օղակն անցկացնում է վիզը: Կատարվում է հետաքննություն: Դերասանի մայրն ու ընկերները հերքում են ենթադրությունը, որ նա դիտավորյալ է ինքնասպան եղել:

Դերասանի ազգականները համաձայնել են նրա օրգանների փոխպատվաստմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս