Բաժիններ՝

Ստորագրվել է Տրանսխաղաղօվկիանոսյան համագործակցության մասին համաձայնագիր

Նոր Զելանդիայի Օկլենդ քաղաքում տեղի է ունեցել Տրանսխաղաղօվկիանոսյան համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը 12 երկրների առևտրի նախարարների մասնակցությամբ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցել են Ավստրալիայի, Բրունեյի, Վիետնամի, Կանադայի, Մալազիայի, Մեքսիկայի, Նոր Զելանդիայի, Պերուի, ԱՄՆ-ի, Սինգապուրի, Չիլիի և Ճապոնիայի նախարարները: Ներկայում համաձայնագիրը պետք է հավանության արժանանա յուրաքանչյուր երկրում՝ առանձին-առանձին: Սպասվում է, որ այն ուժի մեջ կմտնի ոչ վաղ, քան 2 տարի հետո:

Փաստաթղթի ստորագրումն անցել է բողոքների ֆոնին: Մի քանի հարյուր մարդ էր հավաքվել շինության մոտ, որտեղ հավաքվել էին նախարարները, որպեսզի իրենց բողոքը հայտնեն 12 երկրների իշխանությունների որոշման դեմ: Ցուցարարները կարծում են, որ համաձայնագրի կնքումը կարող է բացասաբար ազդել համագործակցության մեջ ընդգրկված երկրների տնտեսական անկախության վրա:

Տրանսխաղաղօվկիանոսյան համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը որոշվել էր կնքել 2015թ. հոկտեմբերին:

Համաձայանգիրը վերջին 20 տարում կնքված խոշորագույն համաձայնագիր է: Դրա շրջանակում ստեղծվելու է ազատ առևտրի գոտի Ասիա-Խաղաղօվկիանոսյան շրջանում:
Խաղաղօվկիանոսյան երկրներին բաժին է ընկնում համաշխարհային տնտեսության 40%-ն ու համաշխարհային առևտրի մեկ երրորդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս