Բաժիններ՝

Սիրիայի դոնորները հավաքել են ավելի քան 10 միլիարդ դոլար

Լոնդոնում ավարտված Սիրիայի հարցով դոնորական համաժողովում պայմանավորվածություն է ձեռք բերվել հավաքել ավելի քան 10 միլիարդ դոլար սիրիացիներին օգնելու նպատակով, հայտնում է RIA Novosti-ն:

«6 միլիարդ դոլար կհատկացվի 2016-ին, ևս 5 մլրդ դոլար հաշվարկված է երկարաժամկետ հեռանկարում ու հատկացվելու է 2020 թվականին»,- բանակցություններից հետո հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ում խոսքերը ներկայացնում է RIA Novosti-ն:

Գումարները մասնակի կուղղվեն Սիրիայում մարդասիրական օգնությանը, մի մասը՝ Սիրիայի ու հարևան երկրների զարգացման տարբեր նախագծերին, մնացած մասը կտրամադրվի Հորդանանին, Թուրքիային ու Լիբանանին, որոնք ապաստանել են շուրջ 4,5 մլն սիրիացի փախստականի:

«Ավելի քան 1 մլն աշխատատեղ կստեղծվի ինչպես Սիրիայի փախստականների, այնպես էլ տարածաշրջանի այլ բնակիչների համար»,- հայտարարել է Քեմերոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս