Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան մի քանի հազար զինծառայող կուղարկի Սիրիա. The Guardian

Սաուդյան Արաբիան մտադիր է մի քանի հազար զինծառայող ուղարկել Սիրիա՝ ԴԱԻՇ-ի դեմ ցամաքային օպերացիաներին մասնակցելու նպատակով:

Ընդ որում, ինչպես գրում է բրիտանական The Guardian պարբերականը, սաուդցիներն իրենց գործողությունները մտադիր են համաձայնեցնել Թուրքիայի հետ, որի հետ վերջիններս երկու շաբաթ առաջ ձևավորել են կոորդինացիոն խորհուրդ:
Զինվորականների ստույգ թիվը, որոնց Սաուդյան Արաբիան մտադիր է ուղարկել Սիրիա, չի նշվում:

Պարբերականը նշում է, որ թագավորության իշխանությունը, ինչպես նաև պաշտոնական Անկարան, մտադիր են հասնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացմանը ու կասկածում են, որ առանց Դամասկոսի վրա հավելյալ ռազմական ճնշումների Սիրայի ճգնաժամը քաղաքական առումով կկարգավորվի:
carmen ghukasyan

Տեսանյութեր

Լրահոս