Մահացել է ջրի փոխարեն ալկոհոլ խմող 107-ամյա գինեգործը
107 տարեկանում մահացել է իսպանացի գինեգործ Անտոնիո Գարսիա Դոկամպոն, ով ամեն օր ջրի փոխարեն գինի է օգտագործել, հայտնում է ABC-ն:
Վերջին տարիներին տղամարդը հրաժարվում էր ջուր օգտագործել: Հանգուցյալի որդին՝ Մանուելը, պատմում է, որ ինքն ու հայրը կարող էին միասին խմել մինչև 200 լիտր գինի ամսական, որը պատրաստվում էր նրա սեփական գինեգործարանում:
Բացի այդ՝ տարեց իսպանացին իրեն թույլ էր տալիս առավոտյան առույգանալու համար խմել մեկ բաժակ բրենդի:
Գարսիա Դոկամպոն առաջին անգամ սկսել է հակաբիոտիկներ օգտագործել 103 տարեկանում: Տղամարդը մահացել է թոքաբորբից: