Իրանը մատչում կստանա իր ավելի քան 100 միլիարդ դոլարի հաշվեհամարներին
Իրանը կստանա մատչում իր ավելի քան 100 միլիարդ դոլարի արտասահմանյան հաշվեհամարներին, որոնք ապասառեցվել են միջուկային գործարքի կնքումից հետո, հայտնում է Associated Press-ը:
Իրանի կառավարության մամլո քարտուղար Մուհամմեդ Բաքեր Նոբախտը ասել է, որ Իրանի սառեցված ակտիվների մեծ մասը գտնվել է Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի ու Թուրքիայի բանկերում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրանը պատժամիջոցների չեղյալ հայտարարումից հետո հաշվարկում է ստանալ գրեթե 50 միլիարդ դոլար տարեկան օտարերկրյա ներդրումներ՝ վերականգնելու տնտեսությունը նավթի գնանկումից հետո: