Մարդասիրական օգնության ծավալները կրճատվել են
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրած բեռնամաքսային հայտա-
րարագրերի տվյալների, 2015թ. հունվար-դեկտեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 4 899.9 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 23.6 մլրդ. դրամ կամ 49.3 մլն. ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ մարդասիրական օգնության ծավալները կրճատվել են 1.6%-ով։
Ստացված օգնության 52.3%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 10.1%-ը`սարքեր և ապարատները, 6.6%-ը` մանածագործական իրերը, 6.4%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 7.0%-ը`մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 2.9%-ը` կոշկեղեն,
գլխարկներ, հովանոցներ, իսկ 14.7%-ը` մնացած ապրանքները: