 
                        Տավուշի ԱԳԼՃԿ-ների գազը վարորդներին «վառում է»
 
                                    tesankyun.am-ը գրում է. Սահմանամերձ Տավուշի մարզի գազ օգտագործող ավտոմեքենաների տերերը շարունակում են դժգոհել գազի գնից եւ մեքենաների լիցքավորման որակից: Տավուշի ավտոգազալցավորման ճնշման կայաններում(ԱԳԼՃԿ) մեկ խորանարդ մետր գազը վաճառվում է 190-200 դրամով, իսկ Սեւանի ԱԳԼՃԿ-ներում՝ 170 դրամով:
Ավտոմեքենատերերը գնից առավել դժգոհ են գազի լիցքավորման որակից: Նոյեմբերյանցի վարորդներից մեկը կայքին հայտնեց, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի ԱԳԼՃԿ-ում 2700 դրամի գազ լիցքավորելու դեպքում իր ավտոմեքենան անցնում է 150 կմ,իսկ Սեւանի ԱԳԼՃԿ-ներում նույնքան գումարի գազ լիցքավորելիս վառելիքը բավարարում է 235 կմ երթեւեկելու համար:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        