««Զիկա» վիրուսը մոծակի միջոցով է տարածվում, որը Հայաստանում չկա». Արտավազդ Վանյան

«Զիկա» վիրուսը հիմնականում մոծակի միջոցով է փոխանցվում, ու տվյալ երկիրը պետք է այդ մոծակն ունենա, որ այդ վիրուսը տարածվի, այդ տեսակի մոծակ մենք Հայաստանում չունենք: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

Հիշեցնենք, որ օրերս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ 3-4 միլիոն մարդ կարող է այս տարի վարակվել «Զիկա» վիրուսով Հարավային, Կենտրոնական ու Հյուսիսային Ամերիկաներում:

Նրա խոսքով՝ այս վիրուսն աշխարհում տարածված չէ, այն դեռ 1947 թվականից կա, դեպքեր են արձանագրվել Եվրոպայում, բայց բերովի. «Բայց մեզ մոտ հիմա աշխատանքներ տարվում են, տվյալ վիրուսի հետ կապված ուղեցույցներ են պատրաստվում, որոնք հրապարակվելու են: Այս հիվանդությունը մոտ 20 տոկոսի մոտ է կլինիկական նշաններ ցույց տալիս, շատ թեթև է լինում հիմնականում: Մարդուց մարդուն չի անցնում, դա մոծակի միջոցով է տարածվում»:

Տեսանյութեր

Լրահոս