Իլոն Մասկը ցանկանում է նվաճել Մարսը
Հայտնի գյուտարար ու SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը հայտարարում է, որ մտադիր է ղեկավարել Մարսի առաջին պիլոտային ծրագիրն արդեն 2025 թվականին, հայտնում է Ars Technica-ն:
Մասկը պատրաստվում է մոտ ժամանակներս հասարակությանը ծանոթացնել տիեզերանավի շինարարության հետ, որը պետք է գաղութաբնակներին տեղափոխի հարևան մոլորակ:
Պարբերականը հայտնում է, որ նոր մոլորակի նվաճման մանրամասները կներկայացվեն Աստղագիտության միջազգային համաժողովում, որը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին:
Ենթադրաբար, միջոցառմանը Իլոն Մասկը կպատմի գերծանր հրթիռի մասին, որը ապագայում Մարս կտեղափոխի մեծաթիվ մարդկանց:
Անձամբ SpaceX-ի ղեկավարը մտադիր է թռչել Միջազգային տիեզերակայան որպես տիեզերագնաց 2020 թվականին:Հայտնի է, որ նա ցանկանում է այնտեղ գնալ սեփական արտադրության տիեզերանավով: