«Դե ձանձրացրիք ինձ արդեն». Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը՝ լրագրողներին
Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էր: Նա շնորհավորեց Հայոց բանակի տոնի առթիվ: Լրագրողների հետ նրա հարցուպատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ:
– Սրբազան հայր, որևէ առնչություն ունե՞ք այդ գործի հետ (խոսքն օֆշորային հայտնի սկանդալի մասին է):
– Բացարձակ ոչ:
– Ինչպե՞ս կմեկնաբանեք:
– Որ չունեմ, ի՞նչ պատասխանեմ:
– Իսկ եթե դատարան կանչեն, չե՞ք գնալու:
– Արդեն պատասխանել եմ:
– Սրբազան հայր, «Բենթլիի» ճակատագիրն ի՞նչ եղավ, վաճառե՞լ եք, նվիրե՞լ եք: Ի՞նչ եղավ, ի վերջո:
– Շնորհավորում եմ Բանակի տոնի առիթով, ուրիշ ասելիք չունեմ:
– Ձեր անունն է հոլովվում, Ձեր վարկն է, Ձեր հեղինակությունն է:
– Է՜, դուք էլ եք հոլովվում:
– Դատարանում Ձեզ մեղադրանք է առաջադրված, Ձեզ մեղադրում են, չե՞ք ուզում հակադարձել: Եթե լռում եք, նշանակում է՝ մեղավոր եք, ընդունում եք Ձեր մեղավորությունը:
– Ձեր հարցերին ես լուրջ չեմ վերաբերում:
– Հանրության կարծիքը լո՞ւրջ է Ձեզ համար:
– Դու հանրության ներկայացուցիչ չես:
– Ինչո՞ւ են մեր հոգևոր հայրերը թանկարժեք, շքեղ կյանքով ապրում:
– Ցտեսություն, ժողովուրդ:
– Չունե՞ք ոչինիչ ասելու հանրությանը:
– Չէ, դու հանրություն չես ինձ համար: Դուք ինձ ձանձրացրեցիք:
– Իսկ ի՞նչ անենք, որ չձանձրանաք:
– Խելոք եղեք, խելոք:
– Ձեր բիզնեսների մասով ի՞նչ կասեք: Jose-ը, ըստ տեղեկությունների, օրինակ Ձերն է:
– Քոնն ա:
– Չեմ ուզում, շնորհակալ եմ:
– Դե իմը չի, ո՞նց տամ քեզ:
– Սրբազան հայր, ի վերջո…
– Դե ձանձրացրիք ինձ արդեն:
– Ինչո՞վ ենք ձանձարցնում, Սրբազան հայր:
– Խելոք հարցեր չեք տալիս:
– Սրբազան հայր, մամուլն անդրադարձավ, որ «Բենթլին» նվիրել եք:
– Վաղուց ևեթ:
– Սրբազան հայր, գոնե հոգևոր աշխարհից կարո՞ղ եք խոսել:
– Չհոգնեցի՞ք ինձնից:
– Չէ, չենք հոգնել:
– Է, ես ձեզ հոգնեցրի:
– Հոգևորականները պետք է հանդուրժող լինեն սովորաբար:
– Ավելի հանդուրժող ինչպե՞ս լինեմ:
– Սրբազաբ հայր, քրեական գործ կա:
– Ո՞ւմ վրա: Ի՞մ վրա:
– Կա քրեական գործ, որտեղ շոշափվում է Ձեր անունը:
– Ով շոշափում է, թող նա էլ բացատրի:
Նավասարդ արքեպիսկոպս Կճոյանը մոտեցավ մեքենային, նորից շնրհավորեց տոնի առթիվ և ասաց. «Եվ բարի եղեք մի քիչ»: