Բաժիններ՝

Today’s Zaman-ի գլխավոր խմբագիրը Դավութօղլուին վիրավորելու համար դատապարտվել է պայմանական ազատազրկման

Թուրքիայի ընդդիմադիր Today’s Zaman թերթի նախկին գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշը դատապարտվել է 14 ամսվա պայմանական ազատազրկման երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին վիրավորելու համար:

Անկարայի դատարանի կարծիքով՝ լրագրողը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Դավութօղլուի հասցեին Twitter-ի իր էջում:

Լրագրողի փաստաբանի փաստարկները, որի համաձայն՝ թվիթները պետք է դիտարկել մամուլի ազատության ու կարծիքի արտահայտման սահմանադրական ազատության շրջանակում, դատարանը հաշվի չի առել, հայտնում է Zaman թերթը:
Նրան ձերբակալել էին միջազգային օդանավակայանում Թուրքիայից հեռանալու փորձ կատարելիս:

Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունների ու դատական հայցերի ճնշման ներքո Քենեշը ստիպված էր հեռանալ թերթի գլխավոր խմբագրի պաշտոնից:

Haber7 թերթն ավելի վաղ գրել է, որ վերջինս սերտ կապեր է ունեցել իսլամիստ հասարակական գործիչ, ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ:

Թուրքիայի կառավարությունը թերթը համարում է Գյուլենի շարժման տպագիր մարմինը: Թուրքիայում պարբերաբար օպերացիաներ են իրականացվում Գյուլենի կողմնակիցների դեմ՝ նրանց մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններ ստեղծելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս