«Ով շոշափում է, թող նա էլ բացատրի». Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան

Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էր: Նա շնորհավորեց Հայոց բանակի տոնի առթիվ: Հարցին, թե ինչո՞ւ են հայ հոգևոր հայրերը շքեղ կյանքով ապրում, նա պատասխանեց. «Շնորհավորում եմ բանակի տոնի առթիվ, ուրիշ ասելիք չունեմ»:

Լրագրողների դիտարկմանը, թե «օֆշորային» սկանդալի գործով շոշափվում է իր անունը, նա արձագանքեց. «Ով շոշափում է, թող նա էլ բացատրի»: Նա նշեց, որ որևէ առնչություն չունի գործին:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս