ԱՄՆ-ում Զիկա վիրուսով վարակվածների թիվն ավելանում է
ԱՄՆ-ում ավելացել է Զիկա վիրուսով վարակված մարդկանց թիվը՝ հասնելով 6-ի: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը:
Վարակման 4 դեպք գրանցվել է Նյու Յորք նահանգում, այդ թվում՝ 2-ը հենց Նյու Յորք քաղաքում: Վարակման մեկական դեպքեր են գրանցվել Արկանզաս ու Վիրջինիա նահանգներում: Վիրուսով վարակված բոլոր ամերիկացիներն ավելի վաղ այցելել են այլ երկրներ:
Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվել էր, թե Զիկայով ԱՄՆ-ում վարակվել է ընդամենը 1 մարդ:
Զիկա տենդը կապիկների սուր վարակիչ հիվանդություն է, որը երբեմն մարդկանց փոխանցվում է միջատների խայթոցի միջոցով ու բնութագրվում է տենդով:
Վիրուսը հատկապես վտանգավոր է հղիների համար քանի որ պտուղը կարող է զարգանալ գլխուղեղի ծանր ախտահարմամբ: