ԼՂՀ ղեկավարությունը չպետք է ուշադրություն դարձնի այդ ստահոդ նյութերին. Սեյրան Օհանյանը՝ հակահայկական զեկույցի ընդունման մասին

ԵԽ ԽՎ լիագումար նիստի ընթացքում այսօր երկու հակահայկական նախագիծ է քննարկվել, որոնցից մեկը՝ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից»  հակահայկական զեկույցն ընդունվել է:

168.am-ի հարցին՝ արդյոք դրանց շրջանառությունը և ընդունումը կարո՞ղ է ազդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց.

«Կարծում եմ, որ այսօր Արցախի Հանրապետության ղեկավարությունը չպետք է ուշադրություն դարձնի այդ, կարելի է ասել, ստահոդ նյութերին, պետք է շարունակի պատշաճ կերպով իրականացնել այն խնդիրները, որ իրականացնում է ընդհանուր առմամբ ջրային տնտեսության, ջրային քաղաքականության հատկապես Սարսանգի շրջանակներում: Անձամբ ես բազմիցս անգամ եղել եմ այնտեղ և ինչպես Խորհրդային Միության տարիներին, այնպես էլ այսօր այնտեղ համապատասխան միջոցառումներն իրականացվում են, որոնք նաև սոցիալական ոլորտի խնդիրներ են»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս