Բաժիններ՝

Վան Գալին առաջարկել են հրաժարական տալ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի խաղում «Սաութհեմփթոնից» կրած տնային պարտությունից հետո հոլանդացի մասնագետ Լուի Վան Գալին առաջարկվել է հրաժարական տալ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից:

Ըստ պարբերականի տեղեկության՝ մանկունյանցիների գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը համոզել է Վան Գալին քննարկել իր ապագան` ընտանիքի հետ: Հանգստյան օրերին Վան Գալը վերադարձել է Նիդեռլանդներ, որպեսզի նշի դստեր ծննդյան օրը և այսօր` հունվարի 26-ին, պետք է նորից հանդիպի Վուդվորդի հետ և հայտնի իր որոշման մասին:

Անգլիայի առաջնության 23-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» գտնվում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում և 10 միավորով ետ է մնում առաջատար «Լեսթերից»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս