Յուրա Մովսիսյանն այլևս չի հրավիրվի Հայաստանի հավաքական
Ինչպես հաղորդում է sports.ru-ն, «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով վարձակալության իրավունքով տեղափոխվել է «Ռեալ Սոլթ-Լեյք», այլևս չի հրավիրվի Հայաստանի հավաքական:
Ըստ աղբյուրի տեղեկության՝ այդպիսի որոշում կայացրել է անձամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Ֆեդերացիայի ղեկավարը նման որոշումը բացատրել է նրանով, որ 28-ամյա հարձակվողը գտնվում է վատ մարզավիճակում և երկար ժամանակ չի կարողանում ցուցադրել իր լավագույն խաղը:
Հայաստանի հավաքականի կազմում անցկացրած 35 հանդիպումներում Յուրա Մովսիսյանը դարձել է 10 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը