Բաժիններ՝

Ֆեդերիկո Ֆելլինի. 10 ֆիլմ, որ պետք է նայի յուրաքանչյուրը

«Սպիտակ շեյխ» / LO SCEICCO BIANCO (1952)- Ֆելլինիի դեբյուտային ռեժիսորական աշխատանքը դարձավ «Սպիտակ շեյխ» հումորային ֆարսը: Ֆիլմի գլխավոր դերում Ալբերտո Սորդին է: Սցենարը, որը գրվել է Միքելանջելո Անտոնիոնիի հետ համատեղ, պատմում է օֆիսային աշխատողի մասին, որը մեղրամիսն անցկացնում է Հռոմում:

1 - Federico Fellini

Բայց երիտասարդ կինը տարվում է մի դերասանով, ով խաղում է Սպիտակ շեյխի ֆոտոկոմիքսում, դրա համար թաքուն փախչում է ամուսնուց, որպեսզի հանդիպի իր կումիրի հետ: Հուսահատ ամուսինը փորձում է գտնել կնոջը, որպեսզի ծանոթացնի նրան իր հարազատների հետ, իսկ նա այդ ժամանակ գտնվում է Հռոմից 20 կմ հեռու, նավակի մեջ, Շեյխի հետ: Սա առաջին աշխատանքն էր, որը հրաշալիորեն ներկայացրեց Ֆելլինիի արվեստի հումորային կողմը:

images«Մամայի բալիկները»/I VITELLONI (1953)- Այս տրագիկոմեդիան պատմում է ծովափնյա փոքրիկ քաղաքում ծնված 5 իտալացիների մասին: Այդտեղ էլ անցել է նրանց մանկությունը, և հիմա նրանք ապրում ենք քաղաքի լուռ ու հանդարտ կյանքով: Կատակով տղաներն իրենք իրենց անվանում են «մամայի բալիկները», քանի որ հոգու խորքում ուզում են լքել հարազատ վայրերը, բայց այդ դեպքում նրանք ստիպված են լինելու հետևում թողնել անցած կյանքը:

Խմբից միայն մեկն է քաջություն ունենում հեռանալ և սկսել լավ, թեկուզ ավելի բարդ կյանք՝ նոր վայրում:

1958 թ. նոմինացվել է «Օսկարի»՝ լավագույն սցենար անվանակարգում, 1953 թ. Վենետիկի կինոփառատոնում ստացել է մրցանակ՝ «Արծաթե առյուծ», Ֆեդերիկո Ֆելլինի, 1953 թ. Վենետիկի կինոփառատոնում նոմինացվել է «Ոսկե առյուծի»:

51M6CR4W5KL«Ճանապարհ»/ LA STRADA (1954)- Թափառաշրջիկ կրկեսորդ, ուժեղ և դաժան տղամարդը, իր համար ասիստենտ է գնում մի համառ երիտասարդ աղջկա մորից ու նրա հետ ճանապարհ ընկնում: Երկու անհամատեղելի բնավորություններ միասին են գտնվում: Բայց հանկարծակի հանդիպումը վաղեմի թշնամու հետ փոխում է նրանց կյանքը: «Ճանապարհը» համարվում է երբևէ նկարահանված ֆիլմերից՝ ամենաուժեղներից մեկը: Ֆիլմը ստացել է հետևյալ մրցանակները՝ 1957 թ. մրցանակ «Օսկար»՝ լավագույն օտարալեզու ֆիլմ, Դինո դե Լաուրենտիս և Կառլո Պոնտի, 1957 թ. նոմինացիա «Օսկար»՝ լավագույն սցենար, Ֆեդերիկո Ֆելլինի և Տուլիո Պինելի, 1954 թ. Վենետիկի կինոփառատոն՝ մրցանակ «Արծաթե առյուծ», Ֆեդերիկո Ֆելլինի,1954 թ. Վենետիկի կինոփառատոն՝ նոմինացիա «Ոսկե առյուծ» Ֆեդերիկո Ֆելլինի:

imagesԿաբիրիայի գիշերները / LE NOTTI DI CABIRIA (1957)- Կաբիրիան մարմնավաճառ է, ով թափառում է Հռոմի փողոցներով և սպասարկում հաճախորդներին: Բայց նա երազում է իրական սիրո ու լավ կյանքի մասին: Ինչքան էլ ուժեղ հարվածի կյանքը նրան, իր մեջ ուժ է գտնում՝ չընկճվել ու առաջ շարժվել: Ֆեդերիկո Ֆելլինին այնպես տպավորված էր Ջուլիետա Մազինայի խաղով իր նախորդ ֆիլմում, որ այս ֆիլմի սցենարը հատուկ նրա համար է գրում: Նա նաև ստիպված էր համոզել պրոդյուսերներին, որ Ջուլիետան պետք է խաղա իր առաջին գլխավոր դերը: Ֆիլմը նաև ֆինանսավորման խնդրի առաջ կանգնեց՝ վիճելի թեմատիկայի համար, բայց այսօր այն համարվում է գլուխգործոց: Ֆիլմ ստացել է հետևյալ մրցանակները՝ 1958 թ. մրցանակ «Օսկար»՝ լավագույն օտարալեզու ֆիլմ, 1957 թ. նոմինացիա՝ Կաննի կինոփառատոն «Ոսկե արմավենու ճյուղ», Ֆեդերիկո Ֆելլինի, 1957 թ. David di Donatello՝ լավագույն ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելլինի:

Քաղցր կյանք/ LA DOLCE VITA (1960)- Այս կուլտային կոմեդիան համարվում է երբևէ նկարահանվածներից լավագույններից մեկը: Ֆիլմի հերոսը լրագրող Մարչելլոն է: Նա ցանկալի հյուր է լուսավորյալների շրջանում, բայց դա նրան քիչ է հուզում: Ինչ-որ մի բան նրան միշտ անհանգստացնում է: Նա շրջապատված է հմայիչ կանանցով, բայց նրանցից ոչ ոք չի դիպչում իր հոգուն: Նույնիսկ ամերիկյան կինոաստղ չքնաղ Սիլվիան չի կարողանում նրա սրտում տագնապ առաջացնել: 1962 թ. ֆիլմը նոմինացված է եղել «Օսկարի»՝ երկու անվանակարգում՝ լավագույն սցենար և ռեժիսոր, Ֆեդերիկո Ֆելլինի, 1960 թ.ստացել է մրցանակ Կաննի կինոփառատոնում՝ «Ոսկե արմավենու ճյուղ», Ֆեդերիկո Ֆելլինի:

8½ (1963)- Ֆիլմը պատմում է ռեժիսոր Գվիդո Անսելմիի ստեղծագործական փնտրտուքների մասին: Արդեն ամեն ինչ պատրաստ է նրա նոր ֆիլմի համար՝ սցենար, դեկորացիաներ, ծախսվել է բավականին մեծ գումար, բայց Գվիդոն չի շտապում սկսել նկարահանումները: Մրցանակներ՝ 1964 թ. մրցանակ «Օսկար»՝ լավագույն օտարալեզու ֆիլմ, 1964 թ. նոմինացիա «Օսկար»՝ լավագույն սցենար Ֆեդերիկո Ֆելլինի, 1963 թ.«Գրան պրի»՝ Մոսկվայի կինոփառատոն, Ֆեդերիկո Ֆելլինի:

6 - Federico Fellini

Ջուլիետան և հոգիները /GIULIETTA DEGLI SPIRITI (1965)- Ջուլիետան ու իր ամուսինը լրիվ տարբեր մարդիկ են, բայց հանուն պատվի՝ նա փորձում է պահպանել իրենց ամուսնությունը: Շուտով Ջուլիետային լուրեր են հասնում, որ ամուսինը սիրուհի ունի: Այդ պահից նա խորասուզվում է միստերիայի մեջ, ունենում է տեսիլքներ ու հիշողություններ՝ հետազոտելով իր ենթագիտակցությունը: Սա նաև Ֆելլինիի առաջին գունավոր ֆիլմն է, ու մեծ ուշադրություն է դարձվել դետալներին ու դեկորացիաներին, ըստ այդմ՝ 1967 թ. նոմինացվել է «Օսկարի» երկու անվանակարգում՝ լավագույն հագուստներ և դեկորացիա:

7 - Federico Fellini

Ֆելլինիի Սատիրիկոնը/FELLINI- SATYRICON (1969)- Ֆիլմը հիմնված է Գայա Պատրոնիկայի համանուն վեպի վրա: Ռեժիսորը մեզ ցույց է տալիս Հռոմեական կայսրության ամենամշուշոտ շրջանը, բայց պատմությունն ավելի շուտ պատմում է ավելի ժամանակակից, քան պատմական անցքերի մասին: 1971 թ. ֆիլմը նոմինացվել է «Օսկարի»՝ լավագույն ռեժիսոր անվանակարգում, 1970 թ.՝ նոմինացիա լավագույն օտարալեզու ֆիլմ՝ «Ոսկե Գլոբուս»:

8 - Federico Fellini

Հռոմ/ ROMA (1972)– Այստեղ գլխավոր դերում հենց Հռոմ քաղաքն է: Սա հենց Ֆեդերիկո Ֆելլինիի պատմությունն է, ինչպես է նա փոքրիկ քաղաքից տեղափոխվել Հռոմ, տեղավորվել մեծ բնակարանում՝ շատ ու շատ տարբեր բնակիչների հետ: Այստեղ չկա սյուժեի կոնկրետ զարգացում, բայց մենք տեսնում ենք, թե ինչպես է ստեղծվել Հռոմը, նրա անցյալը, ներկան ու ապագան: Այս քաղաքը դաժան է, ախտահարված, բայց հենց նա է ձևավորում ապագա ռեժիսորի աշխարհայացքը:

The film is about Rome herself, with its nymphomanical housewives, hippies, prostitutes, mamas, starlets and reclusive royals.

Ամարկորդ /AMARCORD (1973)- Այս ֆիլմն էլ է հիմնականում ինքնակենսագրական: Ֆելլինին նկարագրում է իր մանկությունը, որն անցկացրել է փոքրիկ քաղաքում: 1930-ականներն են ու ֆաշիստական դիկտատուրայի ծաղկման ժամանակները: Մրցանակներ՝ 1975 թ. «Օսկար» մրցանակ՝ լավագույն օտարալեզու ֆիլմի համար, 1975 թ. նոմինացիա լավագույն օտարալեզու ֆիլմ՝ «Ոսկե Գլոբուս», 1976 թ. «Օսկար» նոմինացիա՝ լավագույն ռեժիսորի համար, Ֆեդերիկո Ֆելլինի:

10 - Federico Fellini

Թարգմանությունը՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս