Բաժիններ՝

ՀԱԿ-ն ուՀԺԿ-ն մարտի 1-ին հանրահավաք ու երթ կանցկացնեն

Նկատի ունենալով Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունը, վարչությունը որոշել է 2016թ. մարտի 1-ին հրավիրել Հայ Ազգային Կոնգրեսի և Հայաստանի Ժողովրդական կուսակցության համատեղ հանրահավաք և երթ: Քննարկվել են հանրահավաքի և երթի նախապատրաստման հետ կապված հարցեր:

ԱԺ Կոնգրեսի անդամ պատգամավորները ներկայացրել են գարնանային նստաշրջանում խմբակցության ծրագիրը, մասնավորապես` նախապատրաստվող օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը:

Վարչությունը լսել է նաև Կոնգրեսի իրավական հարցերի հանձնաժողովի հաղորդումը դեկտեմբերի 6-ի Հանրաքվեի գործընթացում Կոնգրեսի կողմից ներկայացված` ընտրական հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների ընթացքի մասին:

ՀԱԿ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս