Շուշանիկ Բախշյանին դատարանից տեղափոխեցին շտապօգնության մեքենայով
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից քիչ առաջ շտապօգնության մեքենայով տեղափոխեցին «Շենգավիթ» բ/կ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին:
Նրա պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանը քննիչին պարտավորեցրել է ազատ արձակել Շ. Բախշյանին, քանի որ ձերբակալումն ապօրինի է եղել:
Ըստ նրա՝ քննիչը դատարանի որոշումը չկատարելու համար «դատարանի շենքից փախավ»:
Փաստաբանի խոսքով՝ իրենք մի քանի ժամ սպասել են, որպեսզի քննիչը ազատ արձակման որոշում կայացնի:
Ա. Սիրունյանը նաև փոխանցեց, որ Շ. Բախշյանին տեղափոխեցին շտապօգնության մեքենայով, քանի որ նրա ինքնազգացողությունը վատ է: