Facebook-ի թոփ մենեջերն առաջարկում է like-երի միջոցով պայքարել ԴԱԻՇ-ի դեմ
Facebook-ի գլխավոր գործառնական տնօրեն Շերիլ Սանդբերգը կարծում է, որ հաղթել ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորմանը հնարավոր է սոցցանցի like-երի միջոցով, գրում է The Guardian-ը:
Սանդբերգն այս մասին հայտարարել է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում իր խոսքի այն համատեքստում, թե ինչպես պայքարել ԴԱԻՇ-ի դեմ: Նա նաև օրինակ է բերել, թե ինչպես են Facebook-ի օգտատերերը Like-երով «գրոհել» նեոնացիստական հայացքներով խմբին:
«ԴԱԻՇ-ի հավաքագրման դեմ լավագույն բողոքը մարդկանց ձայներն են, որոնք եղել են հավաքագրված, գիտակցել են իրենց փորձը, դուրս են եկել դրանից ու վերադարձել են, որ պատմեն ճշմարտությունը»,- կարծում է Սանդբերգը:
Զինյալների դեմ պայքարի հարցը սոցցանցերում գրավում է թե քաղաքական գործիչների, թե տեխնոլոգիական ընկերությունների ուշադրությունը:
Ավելի վաղ Թրամփն առաջարկել էր Բիլ Գեյթսին «փակել համացանցը», որպեսզի կասեցնի ԴԱԻՇ-ին:
Ինչ վերաբերում է IT-ընկերություններին, ապա ավելի վաղ Շերիլ Սանդբերգն ու Apple-ի ղեկավար Թիմ Կուկը հայտարարել են, որ բաց են ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար: