Ջորջ Սորոսը կանխատեսում է Եվրամիության փլուզում
Ներգաղթյալների հետ կապված ճգնաժամի հետևանքով Եվրամիությունն այսօր կարիք ունի փրկության ծրագրի, ինչպիսին Մարշալի հետպատերազմյան պլանն էր, հակառակ դեպքում այն կփլուզվի, հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսին:
«Եվրամիությունը կմասնատվի: Շատերն արդեն հասկացել են, որ ամեն ինչ այնպես չգնաց, երբ սկսվեց ճգնաժամը: Ոչ ոք չի վերահսկել փախստականների հոսքը ու բաշխումը երկրների միջև: Արդյունքում՝ անցավ վճռորոշ պահը, երբ հոսքը գերազանցեց երկրների կարողությունը՝ ձուլել կամ ինտեգրել փախստականներին»,- ասել է Սորոսը:
Նրա կարծիքով՝ «բաց դռների քաղաքականությունը», որը հռչակել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, առաջին հերթին ցավոտ հարված կհասցնի հենց նրա քաղաքական կապիտալին:
Փախստականների ճգնաժամն ավելացել է Հունաստանի տնտեսության խնդրի վրա, որը, ըստ գործարարի, «չունի լուծում»:
Ներկայում, հարցը, ըստ Սորոսի, այն է, թե որ երկրի տնտեսությունն ավելի վաղ կփլուզվի՝ եվրոպակա՞նը, թե՞ ռուսականը, որը «շատ թույլ վիճակում է գտնվում»: