Փախստականներն ինքնակամ լքում են Ֆինլանդիան
Իրաքի շուրջ 2600 փախստականները, որոնք ապաստանի թույլտվություն էին ստացել Ֆինլանդիայում, ինքնակամ լքել են երկիրը 2015-ին: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Երկրից հեռացածների մի մասը կա´մ հետ է կանչել իր հայտարարությունը, կա´մ պարզապես անհետացել է:
Ինչպես բացատրել է փախստականների հարցերով ֆիննական գերատեսչության ղեկավարը, որոշ ներգաղթյալներ լքել են երկիրը այն մթնոլորտի պատճառով, որը որակել են որպես «թշնամական», ոմանք՝ «մութ աշնան ու ցուրտ ձմռան» պատճառով:
Փախստականների մի մասն էլ լքել է երկիրը իրենց հայտարարությունների երկարատև քննության հետևանքով:
2015թ. Ֆինլանդիան ստացել է ապաստանի տրամադրման 32500 հարցում, ինչն իննակի գերազանցում է 2014 թվականի նմանատիպ ցուցանիշը:
Նրանցից մոտ 25000-ը եղել է Իրաքի բնակիչ, սակայն նրանցից միայն 3700-ը պատասխան չի ստացել գերատեսչությունից: