Բնական միջոց, որը կօգնի մաքրել դեմքը
Յուրաքանչյուր տնային տնտեսուհու օգնականը սոդան է: Այսօր ևս խոսելու ենք այս հրաշք բաղադրիչի մասին: Սոդան հրաշալի կերպով մաքրում է ոչ միայն տունը, այլև դեմքը:
Healthyfodhouse կայքը ներկայացնում է դեմքի դիմակ, որի բաղադրության մեջ մտնում է սոդան:
Այս հրաշալի դիմակը խնամում է մաշկն ու մաքրում է այն սև կետերից, ակնեներից, աչքերի սև պարկերից:
Բաղադրություն
- 2 ճ/գ սոդա
- 2 կաթիլ թեյի ծառի յուղ
- Կես կիտրոն
Սոդան այս բաղադրության մեջ մաշկի շերտազատման համար է, այն ոչ միայն վերացնում է մաշկի մեռած բջիջները, այլև մաքրում է դեմքի մաշկին ի հայտ եկած ավելորդությունները:
Թեյի ծառի յուղը հրաշալի օգնական է, երբ խոսք է գնում ակնեի և բշտիկների մասին: Կիտրոնի հյութն օգնում է վերացնել բշտիկներից մնացած սպիները:
Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք այնքան, մինչև համասեռ զանգված ստանաք: Ապա ստացված զանգվածը քսեք դեմքին, թողեք մնա 3րոպե (առաջին անգամ) և 10 րոպե՝ հաջորդ շաբաթ, երբ կկրկնեք գործողությունը: Դիմակը մաքրելու համար սառը ջուր օգտագործեք:
Եթե մաշկը զգայուն է, մի փոքր ջուր ավելացրեք դիմակին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը