Իրանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը տեղեկացնում է, որ Իրանի հարավում տեղի է ունեցել 5,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դարաբ քաղաքի հարավարևելյան մասում:
Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան, հայտնում է ntv.ru-ն: