«Թիմի հանդերձարանում մյուս ֆուտբոլիստներն ինձ հետ չեն կատակում: Երևի վախենում են, որ խաղակոշիկս կնետեմ իրենց ուղղությամբ»
«Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանը խոսել է նոր թիմ տեղափոխվելու, այնտեղ հարմարվելու և հանդերձարանում տիրող մթնոլորտի մասին:
«Թիմի հանդերձարանում մյուս ֆուտբոլիստներն ինձ հետ չեն կատակում: Երևի վախենում են, որ խաղակոշիկս կնետեմ իրենց ուղղությամբ»,- նշել է Թուրանը:
Այս արտահայտությունը կապված է նախորդ տարի հունվարին «Բարսելոնայի» դեմ խաղում Թուրանի պահվածքի հետ, երբ վերջինս խաղակոշիկը նետել էր եզրային մրցավարի ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրանը նշել է, որ իրեն շատ ջերմ են ընդունել կատալոնական ակումբում:
Սիրարփի Աղաբաբյան