Բաժիններ՝

Արաս Օզբիլիզը խոսել է իր տրանսֆերի մանրամասների մասին

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիզը «De Telegraaf»-ի հետ զրույցում խոսել է «Բեշիկթաշի» ֆուտբոլիստ դառնալու և իր տրանսֆերի մանրամասների մասին:

Օզբիլիզը նշել է, որ տեղափոխությունից հետո իրեն ուղարկելու են «Ռայո Վալիեկանո», որպեսզի այնտեղ խաղաժամանակ ստանա և ավելի ուժեղանա:

««Բեշիկթաշն» իմ ծառայություններով առաջին անգամ հետաքրքրվեց դեռ այն ժամանակ, երբ դեռ ծնկի խաչաձև կապանների վնասվածք չէի ստացել:

Հիմա, երբ «Սպարտակում» որոշեցին, որ ավելի լավ կլինի բաժանվենք, կրկին հայտնվեց «Բեշիկթաշը»,- պատմել է Օզբիլիզը:

Կարդացեք նաև

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օզբիլիզը «Բեշիկթաշի» հետ 4,5 տարվա պայմանագիր կկնքի:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս