Խարդախության մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Որմնադիրների փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ն, ով 2015 թ. նոյեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Էջմիածնի խճուղու թիվ 3 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Կարեն Պ.-ն, որը 2012 թ. մայիսի 11-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Կարեն Գ.-ն, ով 2015 թ. դեկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով: