«Յունիբանկն» արձանագրել է սպառողական վարկավորման հայտերի 180% աճ
«Յունիբանկը» շարունակում է սպառողական վարկավորման ծավալների աճ արձանագրել և ընդլայնել շուկայի իր մասնաբաժինը: Միայն 2015.-ի դեկտեմբերին բանկ է ներկայացվել 45 000-ից ավելի սպառողական վարկային հայտ, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը ավելի քան 180%-ով: 2015թ.-ի նոյեմբերի համեմատ աճը կազմում է մոտ 89%: «Յունիբանկի» մանրածախ վարկերի քանակը 2015թ.-ի վերջին կազմել է ավելի քան 185 000:
Բնակչության շրջանում ամենապահանջված վարկերն են կանխիկով տրամադրվող U-Cash վարկերը և տեխնիկայի ձեռքբերման համար տրամադրվող վարկերը: Այսօր «Յունիբանկն» ունի սպասարկման լայն ցանց, որը ևս առավելություն է հարմարավետ սպասարկում ապահովելու համար:
Բանկը ներկայացված է 45 մասնաճյուղով, ունի ավելի քան 50 պրոմո կետ և աշխատում է 500-ից ավելի խանութների հետ: Ի դեպ, հաճախորդների սպասարկման հարմարավետության էլ ավելի բարձրացման նպատակով, «Յունիբանկը» հնարավորություն է ընձեռում «U-Cash» կանխիկ դրամով սպառողական վարկերի ձևակերպումը կատարել նաև բանկի պրոմո-կետերում:
Վարկերի գծով մարումները կարելի է կատարել ինչպես մասնաճյուղերում` սպասարկող աշխատակցին դիմելով, այնպես էլ ինքնուրույն` վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում և կենցաղային և համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում: Բանկի «Թամանյան» և «Զվարթնոց» մասնաճյուղերում վճարային տերմինալներն աշխատում են շուրջօրյա: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի: