Քեյթ Ուինսլեթը խնդրել է Դի Կապրիոյին «Օսկար» շնորհել
![](https://168.am/wp-content/uploads/2016/01/big.jpg)
Հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Ուինսլեթը ամերիկյան կինոակադեմիայի անդամներին խնդրել է Լեոնարդո Դի Կապրիոյին «Օսկար» շնորհել «Փրկվածը» ֆիլմի համար, հայտնում է kp.ru-ն:
Դերասանուհին կարծում է, որ իր վաղեմի ընկերը արդեն վաղուց արժանի է «Օսկարի»:
«Հուսով եմ, որ Լեոն, վերջապես, կստանա: Կարծում եմ՝ բոլորն են դա ուզում նրա համար, դա հիանալի կլիներ: Հնարավոր է՝ այդ տարին նրանը կլինի»,- հայտնել է Քեյթը լրագրողներին:
Մրցանակաբաշխության արարողությունը այս տարի տեղի կունենա փետրվարի 28-ին: Դի Կապրիոն «Օսկարի» է առաջադրված «Լավագույն դերասան» անվանակարգում «Փրկվածը» ֆիլմի համար: