Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկը կոչ է արել խուճապի չմատնվել գրիպի մահացության դեպքերից

Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Աննա Պոպովան կոչ է արել խուճապի չմատնվել Ռուսաստանում գրիպի պատճառով մահվան դեպքերի մասին տեղեկություններից, հայտնում է Interfax-ը:

«Խուճապի համար առիթ, անկասկած, չկա: Սակայն ես ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր մարդու կորուստ անթույլատրելի է այսօրվա աշխարհում: Հարկավոր է այնպես անել, որ ոչ ոք չմահանա»,- ասել է նա մամլո ասուլիսի ժամանակ:

Պոպովայի խոսքով՝ անթույլատրելի են «տեղեկատվական սադրանքները» գրիպից մահացության դեպքերի վերաբերյալ:

Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկը նշել է, որ Ռուսաստանում կիրառվող պատվաստանյութերը, հակավիրուսային դեղամիջոցները, որ վաճառվում են դեղատներում, ակտուալ են գրիպի շտամների դեմ, այդ թվում՝ AH1N1-ի դեմ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՌԴ-ում վիրուսային հիվանդությունների 42%-ը կազմում է խոզի գրիպը:

Տեսանյութեր

Լրահոս