Տավուշի մարզում վթար է տեղի ունեցել
Հունվարի 18-ին, ժամը 22.50-ին տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Գետահովիտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 2-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «Տոյոտա Քեմրի» մակնիշի 10 VM 707 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճանապարհի արգելապատնեշին և գլորվել ձորը (մոտ 4 մ). տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնը: