«Զվարթնոցի» հարցով կկազմակերպվի քննարկում՝ կողմերի մասնակցությամբ

2013 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Արմենիա միջազգային» օդանավակայաններ ՓԲԸ զարգացման մաստեր պլանը:

Ըստ այդմ՝ հաշվի առնելով «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թիվ 1 համալիրի կառույցների տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության գնահատման վերաբերյալ տրված հաշվետվությունը, «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 2015 թվականի դեկտեմբերի 24-ին տրվել է հին համալիրի օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժման թույլտվությունը:

Նկատի ունենալով խնդրի կարևորությունը, ՀՀ քաղաքաշինության նախարարությունում նախատեսվում է կազմակերպել հանդիպում-քննարկում՝ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոների, Երևանի քաղաքապետարանի և ճարտարապետների մասնակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս