Շենգենյան գոտում ներքին սահմանների վերահսկողություն կիրականացնի 7 երկիր. Եվրահանձնաժողով
![](https://168.am/wp-content/uploads/2016/01/shengen1.jpg)
Շենգենյան գոտու տարածքում ներքին սահմանների սահմանային ժամանակավոր հսկողություն կիրականացնի 7 երկիր՝ Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, Ավստրիան, Գերմանիան, Ֆրանսիան և Մալթան, տեղեկացնում է RIA Novosti գործակալությունը: Պատճառն անօրինական ներգաղթյալների հոսքի կասեցումն է, տեղեկացրել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն:
«Ներկայում 3 երկիր՝ Նորվեգիան, Շվեդիան և Դանիան, վերահսկողություն են սահմանել Շենգենյան գոտու համաձայնագրի 25-րդ հոդվածի հատկանիշներով՝ կապված չնախատեսված հանգամանքների հետ: Եվս 4 երկիր՝ Ավստրիան, Գերմանիան, Ֆրանսիան և Մալթան, վերահսկողական միջոցառումներ են իրականացնում 24-րդ հոդվածի համաձայն՝ պայմանավորված կանխատեսելի իրադրություններով»,- Բրյուսելում լրագրողներին հայտնել է նա:
Արտաքին սահմանների վերահսկողության եվրոպական Frontex գործակալության տվյալներով՝ 2015 թվականին ԵՄ է ժամանել ավելի քան 1,2 մլն ներգաղթյալ։