10 քաղաք, որ ցանկալի է այցելել այս տարի
Trivago-ի փորձագետները զբոսաշրջիկների հարցման հիման վրա կազմել են Global Reputation Ranking վարկանիշը, որտեղ ներառվել են աշխարհի առավել հայտնի քաղաքները, տեղեկացնում է Osservatorio Trivago-ն:
Առաջին տեղը վարկանշային աղյուսակում զբաղեցրել է թուրքական Կապադովկիայի Գյորեմե քաղաքը: Համաձայն զբոսաշրջիկների կարծիքի՝ քաղաքն արժանի է ամենաբարձր՝ 88,03 միավորի:
Վերջինիս հաջորդում է Իտալիայի Մատերա քաղաքը՝ 87,48 միավորով, որն ավելի վաղ ճանաչվել էր Եվրոպայի մշակութային մայրաքաղաք, ու Տոսկանայի Սան-Ջիմինիանո քաղաքը՝ 85,98 միավորով:
Բացի այդ, զբոսաշրջիկները հավանել են նաև Բրազիլիայի Գրամադուն, Վիետնամի Հանոյը, Կամբոջայի Սիեմրեապն ու Իտալիայի Լեչչե ու Սորենթո քաղաքները:
Զբոսաշրջիկները խորհուրդ են տալիս այցելել նաև Մադեյրայի Ֆունշալ ու իռլանդական Կիլլարնի:
Հարցման էր ներկայացվել աշխարհի շուրջ 250 քաղաք, որոնք ունեն նվազագույնը 100 հյուրանոցային ու գիշերակացի շինություններ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Rough Gides-ի փորձագետները կազմել էին 2016թ. ուղղությունների թոփ-10-յակը:
Ռեյկյավիկ Մեխիկո Սեուլ Լյուբլյանա Վրոցլավ Նեշվիլ Ամստերդամ Հալլ Վանկուվեր Ագրա: