ԱՄՆ-ն սկսել է նավթ մատակարարել Չինաստանին. Reuters
Չինական պետական Sinopec նավթային ընկերությունը ձեռք է բերել ամերիկյան հում նավթի՝ արտահանման համար նախատեսված նավթի առաջին խմբաքանակը, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Դա պատմական գործարք է ԱՄՆ-ի ու Չինաստանի համար ամերիկյան նավթի արտահանման արգելքից ի վեր, որը տևել է գրեթե 4 տասնամյակ, նշում է գործակալությունը:
Բեռը պետք է ուղարկվի մարտին Մեքսիկական նեղուցի ափի նավահանգստից, այն կարող է վկայել ԱՄՆ-ից Չինաստան նավթի շարունակական վաճառքի մասին:
Ինչպես նշում է գործակալությունը, Չինաստանը փորձում է դիվերսիֆիկացնել էներգիայի իր աղբյուրները:
«Ամերիկյան նավթի արտահանումը դրական նորություն է համաշխարհային շուկայի համար, այն թույլ է տալիս Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վերամշակողներին դիվերսիֆիկացնել իրենց մատակարարումները, եթե այդ նավթը տնտեսապես մրցունակ է»,- ասել է Reuters-ի աղբյուրը Sinopec-ում: