Բաժիններ՝

«Հենրիխի նման ֆուտբոլիստի մասին միայն երազել կարելի է». Տուխել

Դորտմունդի Բորուսիայի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Bild-ի հետ զրույցում խոսել է թիմի հետագա անելիքների մասին: Զրույցի ընթացքում Տուխելը գովեստի խոսքեր է հղել թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Հենրիխի նման ֆուտբոլիստի մասին միայն երազել կարելի է: Նա օրինակ է բոլորիս համար: Ինձ համար մեծ պատիվ է նրա մարզիչը լինելը: Ես սովորում են նրանից ամեն օր: Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներից մեկն է և դեռ ցույց չի տվել իր ողջ ներուժը: Այս ամենի հետ մեկտեղ՝ նա յուրահատուկ, խելացի և շատ զգայուն անձնավորություն է»,- նշել է Տուխելը:

Սիրարփի Աղաբաբյան

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս