Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը հոսպիտալացվել է
![](https://168.am/wp-content/uploads/2016/01/download7.jpg)
Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը հոսպիտալացվել է կրծքավանդակի ցավերի պատճառով, հայտնում է Associated Press-ը:
Այս մասին հայտնել է Շիմոն Պերեսի մամլո քարտուղար Այելետ Ֆրիշը:
Նշվում է, որ Պերեսի ինքնազգացողությունը վատացել է հունվարի 14-ի առավոտյան:
Ֆրիշի խոսքով՝ նախնական զննումները ցույց են տվել, որ Պերեսի մոտ գրանցվել է սրտի ռիթմի փոփոխություն: