Ասադը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանություններին
Իրանի ներքոին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլիի հետ հանդիպմանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մատնանշել է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդումը, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Ասադը, մասնավորապես, բարձր գնահատական է տվել այն օգնությանն ու աջակցությանը, որը Իրանի իշխանությունները ցուցաբերել են սիրիացի ժողովրդի «հակամարտությանը»:
Իրանցի նախարարը, իր հերթին, հայտարարել է իր երկրի պատրաստակամության մասին՝ հետագայում ևս աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին ու կառավարությանը: