Ով է Քարդաշյանների հայ դիմահարդարը և ինչ առիթով է նա դիմահարդարել Սիրուշոյին
blog.1in.am-ը գրում է. Հրուշ Աճեմյանը Կալիֆորնիայում բավականին հայտնի դիմահարդար է, նա համագործակցում է հայտնի մոդելների, հաղորդավարների, աստղերի հետ: Հրուշի հաճախորդներից են նաև Քարդաշյան քույրերը:
Օրինակ՝ Քայլի Ջենները ոչ միայն Հրուշի մոտ է դիմահարդարվում, այլև սիրում է նրա հետ տարբեր ժամանցային վայրեր այցելել: Հրուշը ներկա է լինում նաև Քայլիի գրեթե բոլոր ֆոտոսեսիաներին:
Քայլին ամեն անգամ շնորհակալություն է հայտնում Հրուշին ինստագրամյան իր էջում:
Այս լուսանկարում էլ Հրուշը դիմահարդարում է Քիմ Քարդաշյանին։
Քիմը նույնպես չի մոռացել նշել Հրուշի անունն ինստագրամյան իր էջում։
Ներկայացնենք մի քանի փաստ Հրուշի մասին. նա ապրում է Կալիֆորնիայում, 28 տարեկան է և նշանադրված է:
Ի դեպ, երբ անցյալ տարի ԱՄՆ-ում կայացավ Հարութ Փամբուկչյանի մենահամերգը, որին մասնակցում էր նաև Սիրուշոն, վերջինս իր դիմահարդարումը նույնպես վստահեց Հրուշին: