![](/banners/BeFunky-design.jpg)
Հրդեհ Ա. Բաբաջանյան փողոցում
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/Hrdeh4.jpg)
Հունվարի 10-ին, ժամը 15.19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ա. Բաբաջանյան փողոցում՝ գիշերային ակումբի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ա. Խ.-ին պատկանող նախկին գիշերային ակումբի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.45-ին, մարվել՝ 16.00-ին: Տանիքում այրվել են էլ.լարեր և փրփրապլաստ (10 քմ):